Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Երբ նամակագրությունը դառնում է քաղաքական կատեգորիա

Երբ նամակագրությունը դառնում է քաղաքական կատեգորիա
26.03.2013 | 17:05

Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան նամակագրությունը շարունակում է մնալ այս օրերի ամենաուշագրավ իրադարձությունը: Հիմա էլ Րաֆֆի Հովհաննիսյանն է գրավոր պատասխանել Սերժ Սարգսյանին` ի մասնավորի նշելով. «Թեև նամակի ընդհանուր ձևակերպումներում նկատելի են որոշ վիճարկելի փաստարկներ ու կանխակալ համոզումներ, առաջխաղացում կարելի է համարել հանգամանքը, որ Դուք պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացրած փաստաթուղթը»: Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկություն է հայտնել, որ Սերժ Սարգսյանն այցելի Ազատության հրապարակ և այնտեղ քննարկում կազմակերպի: Հակառակ դեպքում Սերժ Սարգսյանը կարող է այլ բովանդակային առաջարկներ ներկայացնել: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը չի այցելի Ազատության հրապարակ: Սերժ Սարգսյանի պատասխան նամակից էլ երևում էր, որ նա չի գնա այնպիսի կտրուկ քայլերի, որոնք, բավարարելով ընդդիմության պահանջները, կարող են հանգեցնել սահուն իշխանափոխության, ինչը ցանկանում են անել Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմակիցները: Սերժ Սարգսյանին պետք է անշառ ընդդիմություն, որն ընդունված է Հայաստանում անվանել կառուցողական: Կհամաձայնի՞ Րաֆֆին այդ դերին, թե ոչ` ցույց կտա ժամանակը: Սակայն, խոստովանենք, նամակագրությունն այն ժանրը չէ, որով կարելի է պետական, ինստիտուցիոնալ խնդիրների շուրջ լուրջ բանավեճ ծավալել ու հասնել հաջողության: Փաստենք միայն` Րաֆֆի Հովհաննիսյանից շատ բան է կախված. կա´մ նա մինչև վերջ պետք է պնդի իր պահանջներն ու կարողանա հասնել գոնե ԱԺ արտահերթ ընտրությունների, կա´մ էլ նահանջի` իր տեղը զիջելով այլ` ավելի հավակնոտ, հստակ պահանջներ ներկայացնող ընդդիմադիր ուժի:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ